ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Պատարագի տեքստից կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ». լրագրողը՝ փոխտնօրենին

Լրագրողներն այսօր ԱԱԾ տնօրենի տեղակալ Եսաի Մկրտչյանից հետաքրքրվեցին՝ կա՞ Հայաստանում մեկը, որ ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի, գնդապետի, գեներալի։

«Նման տեղեկություն ՀՀ ԱԱԾ-ն ունի՞, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց լրագրողը։

Մկրտչյանն էլ ասաց, թե ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը։

Հարցին՝ իսկ պատարագի տեքստից Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հանելը մտնո՞ւմ է ԱԱԾ-ի լիազորությունների մեջ՝ նա խուսափեց հարցին պատասխանել։

«Եկեք հասկանանք, որ լրագրողների հետ շփման իմ առաջին փորձն է, եկեք մնանք կառուցողական դաշտում, ըստ էության, ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեությանը, բոլորս անում ենք մեր աշխատանքը ու տեղեկատվություն ենք հավաքագրում, որը պետք է լինի օբյեկտիվ ու մաքսիմալ ճիշտ գնահատվի»,- հայտարարեց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։