Փաստացի ՔՊ-ականները, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, կասկած անգամ չունեն, որ ՔՊ-ն ընտրություններում պարտվում է. Արտակ Գալստյան

ՔՊ-ն ընտրություններին կպարտվի – Ռուբեն Ռուբինյան։
ՔՊ-ն հայտարարում էր, որ «Ուժեղ Հայաստանը» մոլորեցնում է ընտրողին և ընտրություններից հետո իր ձայնը տալու է Ռոբերտ Քոչարյանին։

Երեկ էլ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ պատրաստ է մեկ միլիարդ դոլարի գրազ գալ այն հարցի շուրջ, որ ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստանը» իր ձայները կտա այլ թեկնածուի, այլ ոչ թե Սամվել Կարապետյանին։ Նա նաև նշեց, որ իր պարտության դեպքում պատրաստ է կատարել հակառակ կողմի ցանկացած պահանջ։

Փաստացի ՔՊ-ականները, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, կասկած անգամ չունեն, որ ՔՊ-ն ընտրություններում պարտվում է։

Հակառակ դեպքում, եթե նրանք հաղթում են, ապա իրենք էլ ձևավորում են իշխանությունը, և «Ուժեղ Հայաստանի» ձայները Սամվել Կարապետյանից բացի այլ թեկնածուին տալը դառնում է իմաստազուրկ։

Ռուբինյանի գրազը և այլ ՔՊ կարկառուն ներկայացուցիչների պնդումները ստանում են միս ու արյուն և դառնում են արդիական միայն մեկ դեպքում, եթե ՔՊ-ն պարտվում է, և իշխանությունը ձևավորում է ընդդիմությունը կոալիցիայի միջոցով։

Դատելով Ռուբինյանի և այլ ՔՊ-ականների հաստատակամ պնդումներից՝ վերջիններս կասկած անգամ չունեն, որ պարտվում են, և նոր իշխանությունը իրենք չեն ձևավորում։
Իրականությունը սա է, այլ տարընթերցում ուղղակի չկա։

Արտակ Գալստյան ՝Հանրային Ձայն կուսակցության նախագահ

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։