Փաստաբանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը խոշտանգում է որակել

Փաստաբան Արա Զոհրաբյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը որակել է խոշտանգում և խոսքի ազատության սկզբունքի ոտնահարում:
Ելույթ ունենալով ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին դատական նիստին՝ Զոհրաբյանը հայտարարել է, որ պետությունը զրկել է բարձրաստիճան հոգևորականին կրոնական ծիսակատարություններ կատարելու և ծխականների հետ շփվելու հնարավորությունից:
Բացի այդ, կալանքի տակ գտնվելու ընթացքում Աջապահյանի առողջական վիճակը վատացել է, սակայն մեկուսարանում գտնվելու 50 օրվա մեջ 62-ամյա արքեպիսկոպոսը ոչ մի անգամ չի բողոքել՝ անտրտունջ դիմանալով բոլոր զրկանքներին ու դժվարություններին:
Զոհրաբյանը համոզված է, որ հեղաշրջման ճանապարհով իշխանափոխության անհրաժեշտության մասին հայտնի հարցազրույցում արված հայտարարությունները որևէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ Միքայել Աջապահյանին կալանավորելու համար: Նա հիշեցրել է, որ Հայաստանում շատ ավելի ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք այսօր ազատության մեջ են։
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտան Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ վեհարանի բակ՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ապա հեռացան։ Աջապահյանն ինքը ներկայացավ ՔԿ։ Հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։