Փաստաբանը հայտնել է` որ գործի շրջանակներում է խուզարկություն կատարվում Արցախի ներկայացուցչությունում

2025թ-ի հունիսին հարուցված քրեական վարույթի գործով են եկել, որը կապված է տնտեսական ենթադրյալ հանցագործության հետ. այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ-ում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից սեսիայի պայմանագիր կնքելուն։ Կնքվել է ՀՀ և ԱՀ կառավարության որշման շրջանակներում։ Այսինքն՝ այստեղ բացահայատ հանցագործության տարրեր անձամբ ես չեմ արձանագրել ու չեմ հասկանում 2021թ-ին տեղի ուենցած իրադարձությունն ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության հետ»,-ասել է նա։

Երիցյանին հասկանալի չէ, թե ինչ բովանդակության փաստաթղթեր են փնտրում, և ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչությունը։

«Արցախի ներկայացուցչությունում չի կարող լինել գեթ մեկ հակաիրավական փաստաթուղթ, չկա»,-ասել է նա։

Հաստատել է, որ պատահական չէ, որ հենց այսօր է Արցախի ներկայացուցչությունում խուզարկություն լինում. «Պատահականություն չկա, սա արշավ է»։

Հարցին, թե Արցախի ներկայացուցչության շենքն արդյո՞ք ուզում են խլել՝ Փաստաբանը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է, բայց եթե որևէ մեկին ձերբակալեն, իրավաչափ չի լինի, անցած տարի էլ դարպասներն էին ջարդում, Սամվել Կարապետյանի ցուցմունքը ևս դրել են վարույթի շրջանակում ու եկել՝ շենքում խուզարկության։ Գալիս են բանկերի հետ կապված թուղթ գտնեն, զոհվածների ցուցակներն են փոխարենը գտնում»:

Հիշեցնենք` մոտ 1 ժամ է՝ ՀՀ Քննչական կոմիտեից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։