Փաստաբանը՝ «կարմիր գծերի» թանկացումն անվավեր ճանաչելու՝ դատարանի որոշման մասին

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչական դատարանն անվավեր ճանաչեց 2025 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Նախորդ տարի էլ Վարչական դատարանի կողմից անվավեր ճանաչվեց 2024 թվականի համար սահմանված «կարմիր գծերի» թանկացումը:
Երկու գործերով դիմումները կազմվել էին Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում. դիմումները ներկայացվել էին «Մայր Հայաստան» խմբակցության անունից:
Եզրափակիչ դատական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո անձինք իրենց դիմումի հիման վրա կարող են ետ ստանալ իրենց կողմից վճարված և նախքան թանկացումը եղած սակագների տարբերությունը:
Իրավունքի գերակայությունը վերստին հաստատվեց»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։