Փաստաբանները գործադուլ են հայտարարում

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանքի պատասխան քայլերից մեկը լինելու է նաև իմ գործադուլը՝ անորոշ ժամկետով։
Լիովին գիտակցում եմ, որ այս որոշումը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել իմ վստահորդներին, և հայցում եմ բոլորի ներողամտությունը։ Սակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։
Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։
Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»։

Ավելի վաղ հայտնել էինք փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործադուլի մասին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։