Search
Close this search box.

Փաստաբանական գործունեության հարկը 8 անգամ բարձրացնելու հետ` արգելվել է նաև անվճար ծառայությունների մատուցումը. Րաֆֆի Ասլանյան

2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններով, փաստաբանական գործունեության հարկը շուրջ 8 անգամ բարձրացնելուն զուգահեռ, արգելվել է նաև անվճար փաստաբանական ծառայությունների մատուցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Ի տարբերություն շատ գործընկերներիս մտավախությունների, ինքս հունվարի 1-ից շարունակելու եմ իմ գործառույթներն իրականացնել բոլոր այն քրեական գործերով, որոնցում արդեն իսկ ներգրավված եմ անհատույց, քանի որ բարեկամներիս, ընկերներիս, հայրենիքի նկատմամբ վաստակ ունեցող անձանց չեմ կարող ասել, որ այդ պահից պետք է արդեն վճարումներ կատարեն և այդպիսով դառնալ օրվա իշխանության անբարոյականության կրողը։ Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն, ըստ էության, թույլ չի տալիս մեղադրյալի պաշտպանությունից կամավոր հրաժարում՝ առանց պաշտպանյալի համաձայնության»։