«Փաստ». Ռուսաստանում շարունակում է արգելափակված մնալ ևս 450 հայկական բեռնատար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները առանց որևէ պատճառաբանության կանգնեցրել և արգելափակել են հայկական «Սպայկա» ընկերության հարյուրից ավելի բեռնատարներ։ Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:

Պարզվում է՝ արգելափակված են ոչ միայն «Սպայկա» ընկերության, այլև դեպի Ռուսաստան ապրանք արտահանող մոտ 50 կազմակերպությունների բեռնատարներ: Խոսքն ընդհանուր առմամբ շուրջ 450 բեռնատարի մասին է, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, Վերին Լարսի անցակետում տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում՝ անգամ առանց պատճառաբանությունների արգելափակված են: Արդյունքում բոլոր այն ընկերությունները, որոնց պատկանում են նշյալ բեռները, ահռելի վնասներ են կրում: Բանն այն է, որ միայն բեռնատարների համար նրանք վճարում են օրական մոտ 100 դոլար գումար, չհաշված այն հանգամանքը, որ կան նաև շուտ փչացող ապրանքներով մեքենաներ:

Փորձագետներն այս հանգամանքը բացատրում են մի շարք գործոններով: Դրանք կապված են թե՛ հայկական համապատասխան պետական կառույցների, մեղմ ասած, անբավարար աշխատանքի հետ, թե՛ արտաքին քաղաքական նրբերանգներ ունեն: Մասնավորաբար, կա տեսակետ, որ այս ամենը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման կտրուկ շրջադարձերի պատասխան կարող է լինել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում ՌԴ լրատվամիջոցները, փորձագետները, նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Օվերչուկը, ուղիղ տեքստով զգուշացրել են այդ մասին»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։