«Փաստ». Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ

«Փաստ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։

Որոշ դեպքերում դրանց հիմքում տեղ է գտել Հարությունյանների անձնական հաշվեհարդարը։ Նրանք դիմել են Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին, որը գործում է հակակոռուպցիոն բացահայտումների ձևաչափով, ֆինանսավորվում է արևմտյան կառույցների միջոցով և հաճախ օգտագործվում է որպես առանցքային օղակ՝ սանկցիաների համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ ձևավորելու նպատակով։

Նրանց կողմից ФБК -ին փոխանցված նյութերի հիման վրա պատրաստվել են համապատասխան «փաթեթավորված» տեղեկագրեր, որոնք ուղարկվել են արևմտյան գործընկերներին։ Այդ մեխանիզմը, մեր տվյալներով, դարձել է մի շարք սանկցիաների գործարկման հիմք։

Այս ամենի հետևանքով սանկցիոն հարվածի տակ են հայտնվել մի շարք գործիչներ, օրինակ՝ Բորիս Օբնոսովը, Ալեքսեյ Ռեպիկը, Ալեքսեյ Կրիվորուչկոն,Պյոտր Ավենը։ Այս գործընթացի թիրախներից մեկն է դարձել նաև ռուսական ռազմատեխնիկական ոլորտում երկարամյա փորձ ունեցող, փակ նախագծերի վրա աշխատող կոնստրուկտոր, հայազգի գործարար Մկրտիչ Օքրոյանը, որի անունը հազվադեպ է հայտնվում բաց աղբյուրներում։ Սակայն նրա նկատմամբ կիրառված սանկցիաները, ըստ աղբյուրների, ունեցել են ոչ թե քաղաքական, այլ բացառապես անձնական բնույթ։

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Միքայել Հարությունյանը շարունակում է ապրել Ռուսաստանում, մինչդեռ նրա որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառույցներից մեկի՝ ФБК-ի հետ՝ ռուսական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ սանկցիոն գործընթացներում մասնակցելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։