«Փաստ». Հայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ

Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ: Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու:

Եվ ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրելու է Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը: Նա ինչպես 2025 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընտրություններում եղել է ցուցակի 2-րդ համարը։

Մեր տեղեկություններով, Օնիկ Հախվերդյանն ունի կառավարման մեծ փորձ, տիրապետում է համայնքի խնդիրներին և, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կընտրվի Փարաքար համայնքի ղեկավար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։