«Փաստ». Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը կընդլայնվի

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) ներկայացնում են բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարատու որոշ պաշտոնների համար սահմանված չէ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներն առհասարակ չեն կրում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլ յան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում տեղ գտած հանձնարարականից, ինչպես նաև կառավարության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին նպատակի ներքո արձանագրված խնդիրների լուծման հրամայականից։

Զեկույցում տեղ գտած հանձնարարականի համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Դատական իշխանության մարմինների դատավոր չհանդիսացող անդամները ևս պետք է կրեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն։ Բոլորը ներկայացնելու են նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր։

«Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց համար կսահմանվի շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։