«Փաստ». Էլի ուսումնական հաստատություններ կմիավորվեն. ի՞նչ ճակատագիր է սպասվում 64 աշխատակիցներին

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին միացնելու մասին նախագիծը։

2022 թվականին փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։

Այս համատեքստում 2025-2026 ուսումնական տարվանից դադարեցվելու է «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի գործունեությունը, նրան վերապահված գործառույթները վերապահվելու են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Կրթահամալիրի 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում սովորողների թվաքանակը կազմել է 14 աշակերտ, որից երեքը ավարտում են 12-րդ դասարանը, չորս սովորողի 19-ը տարին լրանում է և այլևս չեն շարունակելու կրթությունը: Ներկայումս ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկվում է յոթ երեխաների՝ ընտանիք վերադառնալու և համայնքի հանրակրթական դպրոցում սովորելու հարցը: Յոթ սովորողի ծնողների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նշված երեխաներն արդեն իսկ տեղափոխվելու են այլ հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Կրթահամալիրում տվյալ պահին բացակայում են կրթություն ստացող երեխաներ, ինչը փաստացի հանգեցնում է հիմնական գործունեության դադարեցմանը։ Միևնույն ժամանակ, կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործառույթ՝ միտված երեխաների ընտանիքների հետ կապի վերականգնմանը, նրանց հասարակության մեջ լիարժեք ներառմանն ու օրինական շահերի պաշտպանությանը։ Այս գործառույթն ամբողջությամբ համընկնում է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակների հետ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։