ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի վաղ, MediaHub-ը՝ հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ մահացել է 19-ամյա զինծառայող Վահե Զաքարյանը:
«Մեզ փոխանցեցին, որ ըստ նախնական վարկածի՝ Վրեժը ինսուլտ է տարել: Ասացին՝ վերջին երկու օրերին տղան իրեն վատ է զգացել:
Վահեն Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքից է: