Search
Close this search box.

Պաշտպանության նախարարությունը ևս մեկ հաղորդագրություն տարածեց

ՀՀ ՊՆ -ից տեղեկացնու են.

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ:
ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:

Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,
պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն: