Փաշինյանը չի շտապում խլել ՀԷՑ-ը․ ինչո՞ւ

Գրեթե մեկ ամիս առաջ` հունիսի 17-ին, Փաշինյանի հրահանգով ոստիկանական ուժերը գրոհեցին հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տունը, նրան վերագրելով մի կեղծ մեղադրանք`իշխանության բռնի զավթման կոչ: Չնայած այս հարձակումը անհաջող անցավ, և հանրային լայն աջակցության շնորհիվ այդ օրը Կարապետյանին կալանավորել չհաջողվեց, սակայն հաջորդ օրը Կարապետյանը ինքը չցանկանալով թաքնվել հասարակության հետևում ներկայացավ այսպես կոչված իրավապահ մարմիններին, և փաշինյանական դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց: Այն, որ Կարապետյանի նկատմամբ քրեական գործը շինծու է և ունի քաղաքական ենթատեքստ պարզ է, երբ շատերի կարծիքով, նիկոլաստրուկ Արթուր Հովհաննիսյանը մինչև ոտիկանական հարձակումը հայտարարեց. «Սամվե՛լ Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով»:

Ինչ է ուզում Սամվել Կարապետյանից Նիկոլ Փաշինյանը, արդյո՞ք ուզում է նրան մշտապես պահել ԱԱԾ մեկուսարանում`ԿԳԲ-ի պադվալում և կամ ինչքան է ուզում պահել: Միամտություն կլինի կարծել, որ Փաշինյանին ձեռնտու է Կարապետյանին անվերջ կալանքի տակ պահելը, դրանով նա Կարապետյանին մեծ վնաս չի հացնում: Ճիշտ է, նա զրկված է ազատությունից`ենթարկվում է հոգեական և ֆիզիակական խոշտանգման, զրկված է հարազատների, մերձավորների, ընկերների հետ շփումից, զրկված է իր անձնական և աշխատանքային հարցերը լուծելու հնարավորությունից, բայց Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելով Փաշինյանը անհամեմատ ավելի մեծ վնաս է հասցնում իրեն: Անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի հանրային հեղինակությունը մեծանում է, մարդիկ տեսնում են, որ նա անսասան կամքի և վճռականության տեր մարդ է, պատրաստ է հանուն իր սկզբունքների և դավանած արժեքների մնալ նաև անազատության մեջ, դրա փոխարեն Փաշինայնը հասարակությանը ներկայանում է որպես մի փոքրոգի և մանրախնդիր մեկը, ով անհիմն մեղադրանքով բանտում է պահում համաշխարհային ճանաչում ունեցող բարերարի և գործարարի, ով Հայաստանի և հայ ժողովրդի համար լավից բացի ոչինչ վատ չի արել: Այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը նրան պահում անազատության մեջ, եթե դա վնասում է իրեն:

Փաշինյանը ուզում է պայմանավորվել Կարապետյանի հետ, ուզում է չեզոքացնել նրանից եկող սպառնալիքը:
Օրերս Փաշինյանի անձնական օգտագործման խորհրդարանը մի օրենք ընդունեց, որը պետք է Փաշինյանին հնարավորություն տար խլելու Սամվել Կարապետյանի ընկերությանը պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը: Այս օրենքը ոչ միայն ընդունվել է Փաշինյանի անձնական օգտագործման խորհրդարանի կողմից, այլև վավերացվել է նրա անձնական օգտագործման նախագահականի կողմից, այսինքն օրենքի ուժ է ստացել: Փաշինյանն արդեն պետք է խլած լիներ Կարապետյանին պատկանող գույքը և դա պետք է ներկայացներ որպես մեծագույն ձեռքբերում, ահա, տեսեք, ես պետականացրել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերը: Ու չնայած օրենքն արդեն գործում է, բայց Փաշինյանը չի գործում, չի խլում ՀԷՑ-ը: Ինչո՞ւ:

Հնարավոր պատճառը կարող է լինել այն, որ ինքը հասկանում է՝ ՀԷՑ-ը խլել, իհարկե, կարող է, բայց կարող է և չմարսել`միջազգային արբիտրաժային դատարան, հսկայական ֆինանսական փոխհատուցում, տույժեր և տուգանքներ։ Այս դեպքում հաղթանակը կվերածվի խայտառակ պարտության: Մարդիկ հասկանում են, որ այդ գումարները Փաշինյանն իր գրպանից չի վճարելու, այլ երկրի բյուջեից, յուրաքանչյուրի գրպանից: Կնշանակի ոչ թե Փաշինյանը հաղթեց, այլ ընդհակառակը պարտվեց Հայաստանը՝ կորցնելով ներդրող և հարյուրավոր միլիոն դոլարներ:
Երկրորդ. Փաշինյանը հասկանում է, որ եթե հիմա ինքը խլի ՀԷՑ-ը, ով պետք է այն կառավարի, կամ ինչպիսին կլինի պետական կառավարման արդյունքը: Փաշինյանական կառավարությունը խոզի գոմ չի կարող կառավարել, ուր մնաց այնպիսի բարդ կառույց ինչպիսին ՀԷՑ-ն է, արդյունքը ողբերգական է լինելու, մարդիկ տեսնելու են ու համեմատելու են Կարապետյանի կառավարման ժամամակ ՀԷՑ-ի գործունեությունը և Փաշինյանի կառավարման արդյունքը ու համոզվելու են, որ Կարապետյանի կառավարման օրոք այն անհամեմատ, բազմապատիկ ավելի լավ էր, կայուն և հուսալի: Սա նույնն է, որ կապիկի ձեռքը ավտոմատ տաս, նա ոչ միայն շրջապատին կարող է գնդակահարել, այլ հենց ինքն իրեն:

Փաշինյանն այդ օրենքն ընդունել է տվել Կարապետյանի հետ, այսպես ասած, բազարի մեջ մտնելու համար, որ կարողանա նրան ասել՝ տես, ես կարող եմ խլել ՀԷՑ-ը և քեզ փակել ԿԳԲ-ի պադվալում, բայց կարող եմ և քեզ ազատություն տալ և ՀԷՑ-ը չխլել, դրա համար ընդամենը մի բան է պետք, որ դու չխառնվեց Հայաստանի ներքին գործերին, ես քեզ ազատ եմ թողնում, դու՝ ինձ հանգիստ, դու գնում ես Ռուսաստան և թույլ ես տալիս, որ ես շարունակեմ վարչապետ աշխատել:
Կարո՞ղ է նման գործարք լինել Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, կարծում ենք, որ ոչ: Կարապետյանը գործարքի չի գնա, որովհետև հասկանում է, որ դրանով ոչ միայն վատ վիճակի մեջ կդնի իրեն, իր հազարավոր կողմնակիցներին, այլ ավելի մեծ վնաս կտա Հայաստանին: Նա կսպանի այն հույսը, որն ինքը տվել է Հայաստանին և հայ ժողովրդին՝ հայտարարելով, որ պայքարելու է Հայաստանի ազատագրության համար, պայքարելու է Հայաստանը Փաշինյանից և նրա խմբակից ազատելու համար: Այնպես որ, մենք շուտով կտեսնենք Կարապետյանի դեմ նոր և ավելի կատաղի գործողություններ, նոր քրգործեր և նոր սպառնալիքներ, որովհետև ինչպես ասում էր «Թանկարժեք տղան» ֆիլմի հերոսի քեռին՝ ամենավտանգավոր կենդանին դա ոչխարն է, որը կծոտում է բոլորին: Բայց նույնիսկ ամենակատաղած ոչխարը, ի վերջո, հայտնվում է սպանդանոցում, դրանցից ազատվելու այլ հնար չկա:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։