Փաշինյանը թվարկեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ցույց տալու համար, որ Հայաստանը դրական է գնահատում տեղի ունեցող գործընթացները։ Այս մասին Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հայաստանյան իրականությունում պարզ բանաձևերն անընդհատ բարդացնում են և աշխարհաքաղաքական վերլուծություններ անում։
«Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, և Հայաստանը պետք է վերաբերմունք արտահայտի, թե ինչպես է վերաբերվում դրան։ Մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը, որ դրական ենք վերաբերվում»,– ասաց նա։
Փաշինյանը թվարկեց Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների դրական տեղաշարժերը։ Առաջինը, ըստ վարչապետի, Ղազախստանից և Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելու արգելքի վերացումն է։
«Ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղով գնալու սահմանափակում չկա։ Հիմա չենք գնում, որովհետև, իմ ընկալմամբ, մեր մտածողության և գործունեության մասշտաբը մի «ֆուռի» տրամաբանությամբ է աշխատում։ Այսինքն՝ չկա ընկալում, որ այդ գնացքը պետք է բեռնել, ապրանքը կոնսոլիդացնել միանգամից մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ, իսկ այս ամենը բարդ է»,– ասաց նա։
Փաշինյանը շնորհակալության պատճառների մեջ առանձնացրեց նաև այն, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել ՀՀ գործարարներին. ավելին՝ նավթն արդեն Հայաստանում է։ Նրա խոսքով՝ այս իրողությունները տարբեր հարթակներում պետք է արձանագրվեն, այդ թվում՝ ԵԱՏՄ նիստերի ժամանակ, քանի որ երկաթուղային կապ ենք ստացել ԵԱՏՄ-ի հետ, որը նախկինում չի եղել։ ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ շուտով Հայաստանն էլ ապրանք կարտահանի Ադրբեջան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։