Search
Close this search box.

Փաշինյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատել է SMS-ով․ «Հրապարակ»

Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»:

«Հրապարակ»-ի աղբյուրը պատմեց, որ այսօրվա բոլոր «զոհերին» Փաշինյանը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության` շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք` ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր: