Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց. Բեգլարյան

Փաշինյանը հերթական անգամ լրջագույն զիջումներ արեց՝ առանց որևէ շոշափելի զիջում ստանալու Ալիևից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նա գործնականում զիջեց Մինսկի խումբը, հաղորդակցությունների բացման միջանցքային տրամաբանությունը (որոշակի փոխակերպումներով ու մանիպուլյատիվ լուծումներով), փոխադարձելիության սկզբունքը, 907-րդ բանաձևի պատժամիջոցները:

Այս ամենի դիմաց Ալիևը ստորագրեց հռչակագրային այնպիսի սկզբունքների տակ, որոնք, այսպես թե այնպես, իր միջազգային պարտավորություններից են՝ միջազգային սահմանների անքակտելիության և ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:

Թրամփի անձնական շահագրգռվածությունից ու ներգրավվածությունից մեծապես օգտվել է Ալիևը, իսկ Փաշինյանը նույնիսկ մեկ գերի ազատ արձակելու հնարավորությունը չօգտագործեց: Ընդ որում՝ սա լավագույն հնարավորությունն էր գերիներին հայրենիք վերադարձնելու համար, որը վիժեցվեց ամբողջապես:

Այո՛, Հայաստանը ստացավ ԱՄՆ-ի ու Թրամփի որոշակիորեն կայունացնող ու զսպող ներգրավվածությունը և մեծ ներդրումների հեռանկարը, բայց դրանք արվել են վերոնշյալ անընդունելի զիջումների (հատկապես՝ միջանցքային տրամաբանության) հաշվին:

Էլ չեմ խոսում Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման, Հայաստանի բռնազավթված տարածքների վերադարձման և այլ կենսական հարցերի մասին, որոնք արդեն նախորդ փուլերում հանցավոր կերպով զիջվել են Ադրբեջանին:

Այնպես որ խնդրում եմ խաղաղության, բարգավաճման ու հաղթանակների հեքիաթներ չկարդալ մեր գլխին…»,– գրել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։