Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում. Արա Աբրահամյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

«Ես գիտեմ, որ նա բանակցություններ է վարում այն մարդկանց հետ, ովքեր կդառնան կաթողիկոս (ներկայիս Գարեգին Երկրորդի փոխարեն – խմբ.)։

Գնում է նրանց մոտ, համոզում՝ «Դեմ ելեք (եկեղեցու ղեկավարությանը), ամեն ինչ կանեն ձեզ համար»,-ասել է Աբրահամյանը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ Եկեղեցին ուժեղ է։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանին առաջնորդում է այն մտավախությունը, որ եկեղեցին ընտրություններում կոնսոլիդացնի Փաշինյանի դեմ տրամադրված ընտրողներին։

«Իհարկե, նա մտավախություն ունի, որ եկեղեցին կմիավորի հայերին և կասի՝ «մի քվեարկեք նրա օգտին»»,-կարծում է Արա Աբրահամյանը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։