Search
Close this search box.

Փաշինյանը ներկայացրել է՝ ինչպես է աշխատում սոցիալական կրեդիտների համակարգը՝ համընդհանուր հայտարարագրման պարագայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է աշխատում սոցիալական կրեդիտների համակարգը՝ համընդհանուր հայտարարագրման պարագայում։

«Եթե երկու աշխատող ծնողները վճարել են իրենց ուսանող զավակի ուսման վարձը՝ 400 հազար դրամ: Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո, երբ նրանք վճարած կլինեն ուսման վարձը՝ 200 հազարը կնոջ քարտից, 200 հազարը՝ ամուսնու քարտից, նրանք հետ կստանան 200 հազար դրամ, այսինքն յուրաքանչյուրի հաշվով 100 հազար դրամ:
Այս նույն տրամաբանությամբ իրենցից յուրաքանչյուրը մինչեւ 50 հազար դրամ հետ կստանա, եթե գնած լինեն առողջապահության ապահովագրություն»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։