Փաշինյանը մոբիլիզացնում է քահանաներին. հին պլանը` նոր խաղացողներով. Armlur

Armlur.am-ը գրում է. «ArmLur.am-ին հասած տեղեկություններով` իշխանական վերնախավում կրկին հասունանում է վտանգավոր ծրագիր, որն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներսից քայքայմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ ArmLur.am-ին հասած տվյալների, մտադիր է մինչև այս տարվա դեկտեմբեր իրականացնել խորհրդանշական քայլերթ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որի նպատակն է «ազատել վեհարանը» Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից։

Այս անգամ Փաշինյանը, ըստ իշխանական աղբյուրների, ուղիղ կամ միջնորդավորված ակտիվորեն մոտիվացնում է որոշ հոգևորականների, որպեսզի վերջիններս միանան իրեն և նույնիսկ առաջնորդեն Կաթողիկոսի գահընկեցության երթը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գուգարաց թեմից արդեն երեք հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել վարչապետին՝ Տեր Արամը, Տեր Թադեն և Տեր Տարոն քահանա Հունանյանը։ Նրանց մասնակցությամբ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե իբր իր նախաձեռնությունը նաև եկեղեցական շրջանակներում է ընդունելի։

Սակայն, ինչպես նկատում են եկեղեցական իրավունքի մասնագետները, Փաշինյանի այս ծրագիրը ունի լուրջ կառուցվածքային խոչընդոտներ։ Բանն այն է, որ նշված երեք հոգևորականներն էլ ամուսնացյալ քահանաներ են, և ըստ կանոնակարգերի՝ նրանք չեն կարող լինել ո՛չ կաթողիկոսի տեղապահ, ո՛չ էլ կաթողիկոսի թեկնածու։ Ըստ եկեղեցու կանոնագրքի՝ նման կարգավիճակին կարող են հավակնել միայն կուսակրոն, արքեպիսկոպոսի աստիճան ունեցող հոգևորականները։

Այդպիսով, եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի հասնել Գարեգին Երկրորդի հրաժարականին կամ վեհարանի շրջապատում լարվածություն ստեղծելուն, այնուամենայնիվ նա կանգնելու է անհաղթահարելի խնդրի առաջ՝ չունենալով համապատասխան թեկնածու, որը կարող է ստանձնել եկեղեցու առաջնորդի պաշտոնը։

Եկեղեցական շրջանակներում այս նախաձեռնությունը որակում են ոչ միայն անհեռատես, այլև վտանգավոր քայլ՝ ուղղված ազգային ինքնության հիմքերից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։