Փաշինյանը` Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքի մասին

Ես, օրինակ, զարմացա, մի հատ շատ հետաքրքիր տեսարանի ականատես եղա, աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանու՞մ եք, այն որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառիս բուն իմաստով, քանդվում, քայքայվում էր և մենք այսքան միլիարդներ ենք դնում, հլը չենք կարող կանգնեցնենք քայքայման պրոցեսը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի, բա ասենք մարզահամերգային համալիրում ի՞նչ պիտի տեղի ունենա: Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում, հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները հավելյալ գումար ստանան, մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն և հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չէ, եկեք ձեռք չտանք, չմոտենաք համալիրին»,- ասաց Փաշինյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հարսանեկան միջոցառում է անցկացվել։ Քննարկումների կենտրոնում հայտնված հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ օրը։ Քննարկվում էր հարցը՝ արդյո՞ք կարելի է Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի անունը կրող և մարզամշակութային միջոցառումների համար նախատեսված համալիրում մասնավոր խնջույք կազմակերպել։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։