ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն անդրադարձել է հոգևորականության և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների և դատական գործերին ՀՀ իշխանության անմիջական միջամտության մասին հարցին։
«Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանին, նա հնարավորություն կունենա ելույթ ունենալ Վեհաժողովում և պատասխանել հարցերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
«Դուք, իհարկե, գիտեք բոլոր այն բանաձևերի և զեկույցների մասին, որ մենք ունենք դրա հետ կապված, և կա զեկույց Հայաստանի վերաբերյալ: Եվ ես ոչինչ չէի ավելացնի, քան այն, ինչ մենք արդեն ասել ենք Վեհաժողովում: Միակ նորությունը, որ պետք է ձեզ ասեմ, այն է, որ հաջորդ նստաշրջանին՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին, ՀՀ վարչապետ Փաշինյանը ներկա կլինի Վեհաժողովում, կպատասխանի ձեր հարցերին»,- ընդգծել է ԵԽԽՎ նախագահը: