Search
Close this search box.

Փաշինյանը իմանալով թե չիմանալով ասաց․ «Ոնց որ նինձյա լինես, Աննա»

Երեկ հեծանվային զբոսանքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջն ասաց․ «Ոնց որ նինձյա լինես, Աննա»։ Նշենք, որ տիկինը անսովոր հագուկապով էր։ Կարծում եմ բառի բացատրությունը նույնիսկ Փաշինյանը չգիտեր, որովհետև հանրության սրտին հարազատ նման տերմին չէր օգտագործի։ Նիկոլին հավանաբար թվացել է, թե «նինձյա» նշանակում է մարտիկ և դրանով կոմպլիմենտ է անում Էրատոյի հրամանատարին։

Մինչդեռ «ниндзя», ճապ. «nindzia» , բառացի նշանակում է լրտես։ «Նինձյան» լրտեսական ցանցի չափազանց մարզված անդամ է (Ճապոնիայում միջնադարից ի վեր), որ կատարում էր ամենադժվար հանձնարարությունները: Նինձյաները եղել են բոլոր ժամանակների երևի թե ամենավարժված, ամենահմուտ և անգութ գաղտնի գործակալները: Սակայն նրանց հիմնական կոչումը ոչ թե սպանությունն էր, այլ լրտեսությունը և դիվերսիան: «Նինձյա» կամ «սինոբի» բառացի նշանակում է «նա, ով թաքնվում է», հետախույզ, լրտես, վարձու մարդասպան:

Նինձյա կարող էին դառնալ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք (վերջիններին կոչում էին կունոիտի): Եթե նինձյան գերի էր ընկնում (չնայած դա շատ հազվադեպ էր պատահում), ապա նրա նկատմամբ կիրառված խոշտանգումները սադիզմի գերադրական աստիճանի էին հասնում: Նրա կաշին հանում էին, վերքերին աղ էին լցնում, մարմանդ կրակի վրա խորովում, կտրում էին ոտքի մատները, հետո` վերջույթները, «մրջյուններով կտտանքի» էին ենթարկում: Իսկ ով մինչև վերջ էր լռում, նրան երկարատև և տանջալից մահվան էին դատապարտում:

Օրինակ, հետևելով չինացիներին, զոհին դարձնում էին «մարդ-խոզ»` կտրում էին ձեռքերն ու ոտքերը, կանգնեցնում արյունահոսությունը, հանում աչքերը, ծակում ականջների թմբկաթաղանթները, կտրում լեզուն և այդ վիճակում բաց էին թողնում: Այս սևազգեստ ռազմիկներին անվանում էին անտեսանելի մարդիկ, գիշերվա դևեր, ստվերի մարտիկներ, քանի որ նրանք կարողանում էին աննկատ մնալ, թշնամուն շրջանցել առանց մարտի բռնվելու: Իսկ եթե ստիպված էին լինում մարտի բռնվել, ապա այն լինում էր շատ կարճ ու կոշտ, ընդ որում` թշնամուն հազվադեպ էին սպանում, հիմնականում վերջույթներն էին խեղում: Շատ գրականություն կա նինձյաների սարսափելի պատմության մասին, ամփոփվենք այսքանով։

Hraparak.am