Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին՝ թե որքանով է իրատեսական կոռուպցիայի դեմ պայքարը ՔՊ-ի տեսանկյունից, որովհետև մենք տեսնում ենք մշտական կոռուպցիոն դրսևորումներ, մենք տեսնում ենք «ԱնիՖ»-ի գործ, մենք տեսնում ենք «Քաղաքացիական պայմանագրի» այսպես կոչված դրամահավաքներ և բազմամիլիոնանոց փոխանցում շատ կասկածելի, մենք տեսնում ենք Փաշինյանի կնոջ հիմնադրամը և այս պարագայում մեկ էլ թալանի մասին խոսացություններ ու այդ թեզով էլ գնում են ընտրությունների։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողի հարցին պատասխանել է.
«Ես հիշեցնեմ հենց Նիկոլ Փաշինյանի թեզերը 2018 թվականի: Ասում էր մենք ունենք փայլուն, կիրթ, խելոք ժողովուրդ, ունենք փայլուն երկիր, բայց ժողովուրդ ջան, դուք վատ եք ապրում, որովհետև այս նախկինները, այս թալանչիները, այս բոլոր բարիկները տանում էին: Մենք այդ թալանածը կվերցնենք, կբերենք, ձեզ կբաժանենք։ Յոթ տարի անց ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է դուք վատ եք ապրում, որովհետև դուք թամբալ եք, ծույլ եք, փնթի եք, վախկոտ եք: Կյանքը չի լավացել, հակառակը վատացել է։ Աղքատությունը մնում է այդ 24%-ի վրա: Պիտի ընդունի, որ թալանչին ինքն է դառել համար մեկ»- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով կոռուպցիայի թեմային՝ երկրորդ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է, ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն, օրինակ «Անիֆ»-ի գործը դուք հիշատակեցիք: Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով, հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում, երկու ամիս այդ փողը անհետացել է, այս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է, որ շենքեր են կորչում, մեքենաներ են կորչում, ու անհետացել է, սա նոր խոսք է կոռուպցիոն մտքի հետ: Սրանց ճակատներին պետք է այսպես տատու անել, կոռուպցիոն հանճարներ, և երկիրը սարքել են այսպես կոռուպցիայի դրախտ։
Հիմա նայեք, ես մի օրինակ բերեմ համեմատության մեջ, կարծում եմ թող ժողովուրդը ինքը այդ եզրակացությունների գա: Քրքոյանի «Լինս»-ի հիմնադրամով այստեղ ծախսվել է 230 միլիոն դոլար, դա 7 միլիարդից մոտ 30 անգամ քիչ է, մոտ 30 անգամ, հիմա Երևանում ամեն քայլափոխի ես կարող եմ ցույց տալ, թե ինչ է արվել 230 միլիոն դոլարով: Օրինակ, Երևանում թատրոններն է վերանորոգվել, օպերայի և Ֆիլարմոնիկի, և մյուս թատրոններ, թանգարաններն էլ կապիտալ վերանորոգվել, մի այդ Սարալանջի ճանապարհը, ամբողջությամբ նոր ճանապարհ, թունել է, հրապարակի տեսքն է վերափոխվել, մոտ մի 10 փողոց կապիտալ վերանորոգվել է, դրան գումարենք Գյումրի, թաղամասեր, Սպիտակի ամբողջ կենտրոնը, դրան գումարենք Սելիմի ճանապարհը: Արդեն չեմ էլ կարող այդ հիշողության բազան չի հերիքում այսպիսի բաներ, այդ ծավալը, այդ ամբողջը հիշել, ամեն քարափուկը տեսնում ենք, թե 230 միլիոն դոլարով ինչ է կարելի անել, հիմա 30 անգամ շատ փողով ի՞նչ հիմա արեց, թե հարց չի առաջանում։ Հասկանու՞մ եք, սա այն, որ ասում ենք կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների, լրիվ ուրիշ դաշտի մեջ են մտել, այսպես տիեզերական ինչ-որ բաներ, այսպես որ նայում ես, ասում ես այս ինչ է կատարվել, ես համոզված եմ, որ այդ յոթ միլիարդից առնվազն երկու միլիարդը փոշիացել է, ուղղակի կորել էր, առնվազն երկու միլիարդ էր։ Եվ իմ հետևությունը սա է, ես կասկած ունեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենից հարուստ մարդն է։ Ամբողջ ժողովուրդը կարող է պոպկոռնով նայի և հիանա, ազնիվ, և հեղափոխականների կոռուպցիոն մտքի թռիչքով: Հիմա էլ մի անձրև է գալիս, քաղաքը Վենետիկն է դառնում։ Անիֆի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք էլ գործում։ Մեր ժողովուրդը օքեյ է դրա հետ»- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: