Փաշինյանը «հետ չի կանգնել» Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից

Փաշինյանը հետ չի կանգնել Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Փաշինյանը հետ չի կանգնել, դա տեղի է ունենալու։ Այս պահի դրությամբ դեռ օրը որոշված չէ, բայց դրա մասին, միանշանակ, կհայտարարենք ու դա տեղի կունենա։ Դա շատ կարևոր մի հավաք է լինելու»,-ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կոչ անելով պատրաստ լինելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր մեծ հանդիպման։

«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։