Փաշինյանը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մինչ տարածաշրջանում պայթյունավտանգ զարգացումներ են, իսկ Բաքվում Պուտինն ու Ալիեւն առանց Հայաստանի ներկայացուցչի քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Հայաստանի ղեկավարը հերթական տաշի-տուշիին է նախապատրաստվում, երաժշտական-զբոսաշրջային հաջորդ ֆեստիվառին։

Հաջորդ կանգառը՝ Գյումրուց եւ Իջեւանից հետո, լինելու է Վայոց Ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում։ Օգոստոսի 24-ին քաղաքային ամֆիթատրոնում հերթական համերգ-երեկոն է սպասվում, որին նախատեսվում է վարչապետի եւ նրա կնոջ մասնակցությունը։ Ֆեստիվառին ելույթ կունենա նաեւ «Լադանիվան», որն այս տարվա «Եվրատեսիլին» մասնակցած Հայաստանի ներկայացուցիչն էր»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։