Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։

Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։

Մտքեր են փոխանակվել ՀՀ–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում ԵՄ հետևողական աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ Կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։ Այս համատեքստում, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող ռեֆորմներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը և Էլինա Վալտոնենն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել բիզնես կապերի խթանման, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։