Փաշինյանը Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի նախագահի հետ, հետո առևտուր էր կայացել. Սերժ Սարգսյան

«Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման հյուրը լինելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Պոդքասթի հեղինակները ՀՀ երրորդ նախագահին խնդրեցին մենաբանել՝ ըստ իրեն, ԼՂ հիմնադրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ինչպե՞ս ու ե՞րբ սկսեց տապալել Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ Փաշինյանը սկզբից չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, որովհետև զուտ միայն փաստաթղթեր ընթերցելով՝ դժվար էր համոզվել, թե այդ փաստաթղթերն ուր են տանում կողմերին։

Այնուհետև, երևի թե, արդեն Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, որովհետև դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սկսեցին ինձ խիստ անհանգստացնել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ նշելով նաև այդ իրադարձություններից հիմնականը.

«9 տարի շարունակ ԵԱՀԿ ՄԽ համախանագահներն ու ԵԽ անդամ երկրների ԱԳ նախարարները կրկնում էին այն, ինչ ասում էին համանախագահները՝ որ խնդիրը պետք է լուծվի հայտնի 3 սկզբունքների հիման վրա։ Բայց չգիտես ինչու՝ 2019-ի սկզբին փոխեցին դիրքորոշումը, բնական է, Հայաստանի համաձայնությամբ, և գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի «արդարության սկզբունքով»։

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ իր համար դա մեծ ազդակ էր, որ վտանգը մոտենում է.

«Որովհետև այն սկզբունքները, որոնք կային, միջազգայնորեն ճանաչված սկզբունքներ էին, իսկ արդարության սկզբունքը շատ հարաբերական հասկացություն է։ Մեզ համար մի բանը կարող էր արդար լինել, մյուս կողմի համար՝ անարդար և հակառակը։ Այսինքն՝ այստեղ վիճելու այնքան տեղ կա … Եվ կարծում եմ՝ դա արվել է Ադրբեջանի պահանջով։ Ինչ-որ առևտուր էր կայացել. այո, մենք սրան կհամաձայնենք, բայց դու մի կրակիր սահմանի վրա»,- ասաց Երրորդ նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։