Փաշինյանը ճիշտ կանի ինքն էլ ընտրի  «Ուժեղ Հայաստան»-ին՝ հանուն իր և իր երեխաների արժանապատիվ ապագայի

Նախորդ օրը Սամվել Կարապետյանը ներկայացրեց իր «ՈՒժեղ խաղաղության» տեսլականը: Այդ խաղաղությունը հիմնված է ոչ թե Թուրքիայի և Ադրբեջանի առաջ անվերջ  կզելու և նրանց պահանջները անվերջ կատարելու վրա, որի արդյուքը լինելու է Հայաստանի՝ որպես պետության դե ֆակտո և դե յուրե ոչնչացումը, այլ սեփական ուժերով սեփական անվտանգությունը ապահովելու վրա, երբ խաղաղությունը ոչ թե թշնամու կողմից քո հնազանդության դիմաց քեզ տրված ողորմություն է, այլ քո ուժեղ և արժանապատիվ պահվածքի արդյունք:

Հիշեցնենք այն վեց կետերը, որոնք ներկայացրել էր Կարապետյանը իր «Ուժեղ խաղաղության» կոնցեպտում. Ուժեղ դիվանագիտություն, ուժեղ և արդիական բանակ, խելացի սահման, պաշտպանված երկինք, արժանապատիվ ծառայություն, ուժեղ տեղական ռազմարդյունաբերություն:

Փաշինյանն ընկճախտի մեջ է ընկել, տեսնելով, որ իր քաղաքական մրցակցի կարգախոսներից  մեկը`  «Մենք այլևս թույլ չենք լինելու»-ն է: Մարդիկ ասում են, որ թույլի, պարտվածի, խեղճի սիմվոլը Փաշինյանն ու իր իշխանությունն են, որից հայ հասարկությունը ոչ միայն հոգնել է, այլև ուզում է օր առաջ ազատվել: Փաշինյանը որոշել է պատասխանել Սամվել Կարապետյանին, և ըստ էության «զենք» է քաշում հայ ժողովրդի վրա, և այն էլ ինչպիսի զենք`ադրբեջանական: Նա հատուկ Սամվել Կարապետյանին պատասխանելու համար ճեպազրույց է կազմակերպում, և հայտարարում է, որ եթե հանկարծ ինքը չվերընտրվի՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու, նույնիսկ ժամկետն է նշում՝ առավելագույնը մինչև աշուն: Բայց ամենազավեշտալին, որ Փաշինյանը գիտի, թե ինչպես է ավարտվելու այդ պատերազմը`«ոչ միայն Հայաստանի տարածքային, այլև ինքնիշխանության կորստով»:

Փաստացի Փաշինյանը հայերին ասում է, տեսեք եթե դուք հանկարծ ինչ չընտրեք, այլ ընտրեք իմ քաղաքական մրցակիցներին, ապա Ադրբեջանը մինչև աշուն պատերազմ կսկսի Հայաստանի դեմ,  դուք պարտվելու եք այդ պատերազմում, կորցնելու եք տարածքներ և ինքնիշխանություն`մի բան, որը Հայաստանը արդեն իսկ կորցրել է շնորհիվ Փաշինյանի թուրքահպատակ քաղաքականության: Իսկ չեղած կամ կորցրած բանը, ինչպես հայտնի է չի կարելի երկրորդ անգամ կորցնել:

Այս առիթով պետք է ասել, որ երկրները իրենց ինքնիշխանությունը և անկախությունը պահում են ոչ թե ստորաքարշությամբ և հպատակի հնազանդություն դրսևորելով, այլ պայքարելու և հաղթելու կամք դրսևորելով:  Այո, Նիկոլ Փաշինյանը մնացել է Ադրբեջանի հույսին, նրան մնացել է միայն հայ ժողովրդին ադրբեջանական զենքով ու զորքով վախեցնելը, նա այլևս չի խոստանում տնտեսական զարգացում,  չի խոստանում բարգավաճում և բարեկեցություն, նա ,ասում են, սովորական խարդախի նման մարդկանց ասում է՝ եթե դուք չընդունեք իմ իշխանությունը, Ալիևը ձեզ կսպանի:

Շատերն են այսօր ասում՝ Նիկոլ  հիշիր, Ալիևը միայն քո շնորհիվ ու քո իշխանության պայմաններում է, որ կարող է սպառնալ հայ ժողովրդին, դու և քո իշխանությունն եք երկիրը հասցրել այն վիճակին, որ Ադրբեջանը իրեն վերագրում է թելադրողի կարգավիճակ, որ նույնիսկ կարող է պարտադրել Հայաստանում Սահմանադրություն փոխվի, և ինքը թելադրի Սահմանադրության տեքստը: Շատերի կարծիքով՝ Փաշինյանից  ազատվելուց հետո Հայաստանը և հայ ժողովուրդը ուղղելու են իրենց մեջքը և այդ դեպքում Ալիևն ինքն է Հայաստանից խաղաղություն խնդրելու, ինչպես որ խնդրել է մինչև Փաշինյանի  իշխանության գալը: Այնպես որ, Փաշինյանի պարտությունը նաև հանուն իրենն է, որ կյանքի մնացած մասը ապրի առանց ադրբեջանական վախի ու պարտության սպառնալիքի:

Այս իրավիճակում Փաշինյանը ճիշտ կանի ինքն էլ գնա և ընտրի  «Ուժեղ Հայաստան»-ին՝ հանուն իր և իր երեխաների արժանապատիվ ապագայի:

Armlife.am

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։