Search
Close this search box.

Փաշինյանը՝ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին

Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար»: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի և խաղաղության պայմանագրի մասին հարցին:

«Մենք արդեն ունենք համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է՝ «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը այս պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար»: Մեկ այլ հատվածում արձանագրվում է, որ ՀՀ–ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում նույնպես չառաջադրել տարածքային պահանջներ: Եվ հետևաբար մենք այս հարցը պայմանագրային համակարգում համարում ենք լուծված»,– ասել է Փաշինյանը:

Փաշինյանը մեջբերել է նաև մեկ այլ հատված, նշելով. «ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետում ասվում է, որ ՀՀ–ում վավերացված միջազգային պայմանագրերը ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ»: