Մամուլն այսօր գրել էր, որ սեպտեմբերի 20-ին կայանալիք Քաղպայմանագրի համագումարից հետո հնարավոր են կադրային փոփոխություններ կառավարության կազմում։ Նշվում էր, որ խոսակցություններ կան, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարող է փոխվարչապետ նշանակվել:
«Կառավարությունում, մասնավորապես փոխվարչապետերի մակարդակով պաշտոնանկություններ չեն սպասվում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային։