«Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են, բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք արդյունքի»։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ի՞նչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
«Ես կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա ազդեցությունն ու հետևանքները այդ մարդիկ բանտում իրենց մաշկի վրա զգալու են»,–ասաց նա։