Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2026 թվականը լինելու է վճռորոշ տարի Հայաստանի համար, քանի որ այն կարող է սահմանել երկրի խաղաղության պահպանման ուղին։ Վարչապետը շեշտել է, որ հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները ոչ միայն քաղաքական, այլև խաղաղության պահպանման առումով մեծ նշանակություն կունենան։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է իր ընտրությամբ հաստատի և պաշտպանի խաղաղությունը, ինչը լինելու է առաջիկա ընտրությունների գլխավոր նպատակն ու իմաստը։ Փաշինյանը նշեց, որ այս հարցը նույն կարևորությամբ է դիտարկվում թե՛ կառավարության, թե՛ պատմական, թե՛ քաղաքական դիտանկյուններից։

Նա ընդգծեց, որ հակառակ ուղղությունը՝ դեպի կոնֆլիկտ վերադարձը, չի կարող լինել Հայաստանի ընտրությունը։ Վարչապետի խոսքով՝ կայուն խաղաղությունը երկրի զարգացման, պետական կառույցների ամրապնդման և քաղաքացիների բարեկեցության հիմնական պայմանն է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։