Search
Close this search box.

Փաշինյանն ու Ալիևը խոսել են հայ գերիների մասին, հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին,որոշել են առանձին հանդիպել․ Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը խոսել են հայ գերիների մասին։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Հետո երևի զգացել են, որ խանգարում են մյուսներին և որոշել են առանձին հանդիպել։ Պայմանավորվածությունները նույնն են` խաղաղության հաստատում, ապաշրջափակում, գերիների վերադարձ»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի հաստատմանը` Սիմոնյանը նշեց, որ դա մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար։

«Սա երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, դրա իրագործումը երկու երկրների անկախության ու տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարից մեկն է»,- ասաց նա։

Նա ասաց, թե այս պահին որոշում չկա՝ որտեղից պետք է շարունակվի սահմանազատումը։

«Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակվի»,- ասաց Սիմոնյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ չլուծված հարցեր են թողել, քաղաքական կամքի պարագայում բոլոր հարցերը լուծելի են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/6e317cea368091998065aece41d0ade8

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»