Փաշինյանն ասաց, թե ի՞նչ հրահանգ է տվել ՀՀ զնիված ուժերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ «Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են անում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասել է նա՝ օրինակ բերելով Ադրբեջանի պատերազմական խոսույթը, Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներ ներկայացնելն ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները։

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցները հիմնականում չթիրախավորված բնույթ ունեն, թեև, Սյունիքի Խնածախ գյուղը 1 ամսում երկու անգամ թիրախավորվել է. «Այդ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ ՀՀ-ն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»։

Նա վերահաստատել է՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։

Անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան նոր սրացման մասին կանխատեսումներին՝ Փաշինյանն ասել է. «Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը»։

Նա նաև վստահեցրել է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ «Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։