Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարկանիշը շարունակում է նվազել։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով հարցվածների 13%-ն է միայն ամենից շատ վստահում Նիկոլ Փաշինյանին։ IRI նախորդ հարցման համեմատ՝ Փաշինյանի վարկանիշը նվազել է ևս երեք կետով։ 2024 թվականին նրան վստահում էր հայաստանցիների 16%-ը։
Այդուհանդերձ, Փաշինյանը շարունակում է հարաբերականորեն ամենաբարձր վարկանիշն ունենալ քաղաքական գործիչների շրջանում։ Երկրորդ տեղում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է՝ 5%, երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ 4%։
Հարցման տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը ևս նվազել է։ Եթե ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ապա ՔՊ-ի օգտին կքվեարկեր հարցվածների ընդամենը 17%-ը՝ նախորդ սեպտեմբերի 20%-ի փոխարեն։
«Հայաստան» դաշինքն այս ցուցակում երկրորդն է՝ 4%, հարցվածների ևս 2%-ը պարզապես նշել է Քոչարյանի անունը։
Հարցվածների 61%-ն ասել է, որ քաղաքական ոչ մի գործչի չի վստահում, 28%-ը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։
Հարցման արդյունքներով, բնակչության 49%-ը վստահ է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Միաժամանակ, 36%-ը կարծում է, որ ՀՀ զարգացումը ճիշտ ուղղությամբ է ընթանում։