Փաշինյանի խոսնակը՝ այս կիրակի Մայր Աթոռ գնալու տեղեկության մասին

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է տեղեկություններին, ըստ որի՝ Փաշինյանը ծրագրում է այս կիրակի իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշել է․ «Վարչապետը յուրաքանչյուր կիրակի մասնակցում է պատարագին։ Նախորդ կիրակին բացառություն էր՝ արտերկրյա այցով պայմանավորված։ Առաջիկա կիրակի օրվա պատարագի վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդվի։ Հոդվածում վկայակոչված մնացյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։