«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան էջի վերաբերյալ ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումների`
Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին։
Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հարթակներով։ Մենք շուտով կլուծենք այդ խնդիրը։





