Ներկայիս Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության հնարավոր փոխանցման շուրջ իրավիճակը Սյունիքի հարավային մարզում կարծես թե հերթական անգամ թեժանում է, ընդ որում՝ դրանում խիստ կասկածելի դեր է խաղում 2018 թ-ի գարնանը «թավշյա հեղափոխության» շղարշի հետեւում խորամանկ կոմբինացիաների միջոցով իշխանության բարձրացած կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանում։ Իսկ արդեն նույն տարվա աշնանը Թրամփի այն ժամանակվա Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը խորհուրդ էր տալիս երիտասարդ եւ հեռանկարային լրագրողներին եւ արեւմտյան «ոչ կառավարական» ցանցերի սաներին հրաժարվել «պատմական կարծրատիպերից», ինչը վերջին հերթին ենթադրում է Հայաստանի ինտեգրում արեւելյան եւ արեւմտյան հարեւանների կոմունիկացիոն նախագծերում։ Եվ այստեղ, ինչպես ասում են, քշեց. Լեռնային Ղարաբաղից հետո օրինաչափ կերպով հերթը հասնում է նրա հետ միասնական պատմամշակութային տարածաշրջան կազմող Սյունիքին։ Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջեւանի ինքնավարության եւ այնուհետեւ Թուրքիայի միջեւ ապագա հաղորդակոցւթյունների հնարավոր փոխանցումը ինչ-որ մասնավոր ընկերության չի խախտի Հայաստանի ինքնիշխանությունը, օրերս հայտարարեց Ազգային ժողովի նախագահ ալյոնա սիմոնյանը։ Բոլոր կետերը, ըստ կասկածելի ժանրի այս նախկին դերասանի, այժմ քննարկվում են »հայելային» ձեւաչափով. «նման գործառույթներ ինչ-որ կազմակերպության փոխանցելու փորձ կա: Պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում»: Եվ եթե դա տեղի ունենա, ապա այն կկարգավորվի Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»։ Դրա հետ մեկտեղ, այդ պատենտավորված ռուսատյացն ու եվրոպական երեկույթների կանոնավորը նշել է՝ այս ՝պահին այդ կապակցությամբ ոչ մի որոշում չի կայացվել։ Քանի որ հակամարտության թեժ փուլը (Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ) վերջերս է ավարտվել, հարմար կլիներ, որ ստուգումն իրականացներ երրորդ կողմը, շարունակել է դա՝ չտեսնելով Հայաստանի ինքնիշխանության հետ կապված որեւէ խնդիր, քանի որ ամեն ինչ իրականացվելու է «Հայաստանի դրոշի ներքո եւ օրենքների շրջանակներում»։ Որպես օրինակ Սիմոնյանը մատնանշել է ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի՝ Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանին՝ նշելով՝ «այս հարցում էլ մենք մտածելու բան ունենք». ակնարկն ավելի քան հասկանալի է, ինչպես նաեւ 2020 թ-ի նոյեմբերի 11 – ին իր կողմից ստորագրված եռակողմ հայտարարության շուրջ հերթական անգամ դեմագոգիկ ժանյակ հյուսած վարչապետի բազմանշանակ դատողությունները. «տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»։ Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ Սահմանապահ ծառայության այդ մարմինները պետք է ներկա լինեն տեղում։ Այդ մասին ոչինչ գրված չէ։ Եթե անգամ հաշվի առնենք ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, ապա այդ ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, դա ՀՀ-ի որոշման հարցն է։ Այսօր Երեւանը որոշել է, որ իրենք ներկա են, վաղը կարող է որոշել, որ չպետք է լինեն»։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին՝ դիտարկում են մասնավոր ընկերություններին Ադրբեջանի հետ ապագա տրանսպորտային հաղրդակցությունների անվտանգության ապահովման գործառույթները փոխանցելու հնարավորությունը: Իր հերթին, դեռեւս 2023 թ-ի դեկտեմբերին Ալիեւը հրապարակեց տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արեւմտյան բանակցային հարթակում քննարկվող տարբերակներից մեկը։ Խոսքը «Սյունիք ադրբեջանցիների մուտքի կալինինգրադյան մոդելի» մասին է, որը չի ենթադրում ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների կանգառ, որոնք Ադրբեջանի հիմնական հատվածից կուղեւորվեն Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ:
Մտորվում է՝ պարոն Սիմոնյանն անկեղծորեն խորամանկ է։ Ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության փոխանցումը ինչ-որ մասնավոր ընկերության, եթե եւ երբ այդպիսիք տեղի ունենան, կդառնա ռազմավարական տարածաշրջանի նկատմամբ հայկակն իշխանությունների վերահսկողության վերջնական կորստի առաջին քայլը։ Այնուհետեւ Սյունիքում (նույն ինքը՝ Զանգեզուրում) աստիճանաբար կբացվի Օվերտոնի պատուհանը, որի ավարտական փուլում բաքվի եւ Անկարայի նման հաղորդակցությունները կանցնեն Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան հարեւանների լիակատար վերահսկողության տակ։ Այսպիսով, ոչ միայն Բաքուն, այլեւ Անկարան էլ ավելի կամրապնդեն դիրքերը Հարավային Կովկասում, որոնք առանց այն էլ շատ ավելի հիմնավոր դարձան 2020 եւ 2023 թվականների իրադարձություններից հետո, որոնք հանգեցրին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերացմանը։
Նման փոփոխությունների հետեւանքները դուրս են գալիս տարածաշրջանի շրջանակներից.Անկարան վերահսկողություն կստանա Չինաստանից Եվրոպա եկող խոշորագույն լոգիստիկ երթուղիների նկատմամբ: Պոտենցիալ «նոր Մետաքսի ճանապարհը» կանցնի Կենտրոնական Ասիայով, Թուրքմենստանով եւ Կասպից ծովով, Ադրբեջանով / Թուրքիայով, այնուհետեւ Եվրոպա (Բաքու – Թբիլիսի – Ախալքալաք – Կարս գործող հատվածը պակաս հարմար է):
Այս ամենը բավականին մեծ մտահոգություն է առաջացնում Թեհրանում, որտեղ վերջին շաբաթներին բավական կտրուկ քննադատում են այդ թվում նաեւ Մոսկվային՝ ենթադրյալ արտատարածքային «Զանգեզուրի» երթուղին սատարելու համր։ Սահմանային գետի հարավային, իրանական ափերով «Արաքսի միջանցքի» տեսքով հնարավոր այլընտրանքը այնքան էլ ձեռնտու չէ Բաքվին եւ Անկարային, քանի որ այդ դեպքում ճանպարհի մի քանի տասնյակ կիլոմետր հատվածը կվերահսկվի իրանցիների կողմից (Տես 20240202 «Արաքսյան միջանցքը» Կովկասի նոր կոմունիկացիոն ճարտարապետության մեջ — «Араксский коридор» в новой коммуникационной архитектуре Кавказа (vpoanalytics.com) — Անդրեյ Արեշեւի հոդվածը – ԳՄ): Սյունիքով (Զանգեզուրով) միջանցքն ուժով ճեղքելու փորձի դեպքում իրանական կողմն անպյման կմիջամտի, այլ հարց է, թե ինչպես կգործի Թեհրանը, եթե Հայաստանն ինքնակամ միջանցք տրամադրի, ասել է Թեհրանի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Իսակ Յունանեսյանը. «Վերջին օրերին իրանական կողմի արձագանքը վկայում է այն մասին, որ այդ հայտարարությունները սոսկ խոսքեր չեն, եւ Թեհրանում շատ ուշադիր հետեւում են իրավիճակին»: Քաղաքական գործչի խոսքով՝ Հայաստանի կողմից չվերահսկվող միջանցքի առկայությունն անընդունելի Իրանի համար՝ ինչպես դեպի Սեւ ծով ելք ապահովելու, այնպես էլ այն իրավիճակը բացառելու տեսանկյունից, երբ Իրանը շրջապատված է պանթուրքիստական գոտիով»: Власти Армении дали согласие на предоставление коридора через Сюник? — Новости 11.09.2024 | Verelq News
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ Իրանի հյուսիս-արեւելքում ապրում են շուրջ 13-14 մլն թուրքալեզու իրանցիներ, ուստի այդ տարածքները միշտ եղել են պանթուրքիզմի թիրախը։ Իրանում շատ լավ հասկանում են, որ եթե Հայաստանի հետ կապն ընդհատվի, ԻԻՀ – ն այդ հատվածում կհայտնվի պանթուրքիստական ուժերի լիակատար շրջափակման մեջ», — շարունակել է Յունանեսյանը՝ հիշատակելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հերթական զորավարժությունների անցկացման հնարավորությունը՝ որպես ազդանշան այն մասին, որ Իրանը հետ չի կանգնել այդ հարցում իր նախնական դիրքորոշումներից։ «Թեհրանում հասկանում են՝ ռուսական կողմը կարող է անտեսել Իրանի շհերն այս հարցում, քանի որ նման դեպքեր արդեն եղել են անցյալում, օրինակ՝ Սիրիայի հարցով: Իրանի համար այդ հարցի կարեւորության մասին է վկայում նաեւ իրանական կողմի խիստ կոշտ արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Լավրովի հայտարարություններին. Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ Լավրովի հայտարարությունը պայմանվորվածությունների դրսեւորում է, որոնք ձեռք են բերվել դեռեւս 2020ին։ Բնականաբար, միջանցքի մասով (Սյունիքով) եռակողմ հայտարարության մեջ ոչինչ չկա, բայց, կարծում եմ, որ հենց այդ ժամանակահատվածում հայկկան կողմը համաձայնություն է տվել միջանցք տրամադրել, եւ ռուսական կողմի վերջին հայտարարություններն այդ պյմանավորվածության արտացոլումն են։ Միջանցքի մասին Լավրովի հայտարարությունն ես ավելի շատ կապում եմ Իրանի արձագանքը հասկանալու մտադրության հետ»։
Չնայած Ռուսաստանի հանդեպ պարբերական ռեւերանսներին եւ Գյումրիի 102-րդ բազան չհանելու ողորմելի խոստումներին՝ Փաշինյանն ու իր թիմը ձգտում են առավելագույն չափով մերձենալ Եվրամիությանը (ընդհուպ մինչեւ թեկնածուական կարգավիճակ ստանալը), ինչի համար անհրաժեշտ է բավարարել հավաքական Արեւմուտքի բոլոր պահանջները, որոնցից առանցքային է Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելը։ Թվում ՝է այս սցենարի իրագործման դեպքում Իրանը հազիվ թե դիմի ուղղակի ռազմական միջամտության՝ սահմանափակվելով, ինչպես Իսրայելի թշնամական հարձակումների դեպքում, մեծ մասամբ՝ ահեղ հայտարարություններով։ Ներկայումս Ադրբեջանը արագընթաց նոր երկաթուղի է կառուցում Արաքսի հյուսիսային ափով, մասնավորապես, Հորադիզ – Աղբենդ (Հայաստանի սահման) 110 կմ հատվածում, որն անցնում է Ֆիզուլիի, Ջեբրայիլի եւ Զանգիլանի շրջանների տարածքով: Շինարարությունն իրականացվում է արագ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 57% – ով, իսկ նախագծային աշխատանքները՝ 83% — ով։ Գծի վրա կլինեն 9 կայաններ՝ Հորադիզ, Մարջանլի, Մահմուդլու, Հակարի, Սոլթանլի, Գումլաղ, Մինջիվան, Բարթազ եւ Աղբենդ։ Ընդհանուր առմամբ, ճանապարհին կկառուցվի երեք թունել (դրանցից մեկը՝ 1071 մետր երկարությամբ, արդեն ավարտվում է), 41 կամուրջ,7 ուղեկալ, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 500 ինժեներական կառույց:
Աշխատանքների ավարտից հետո Ադրբեջանը հնարավորություն կստանա ավելի օպերատիվ կերպով ռազմական ուժեր տեղափոխել Զանգեզուր (Բաքվի մեկնաբանությամբ՝ Արեւմտյան Զանգեզուր) եւ դա կանի անպայման՝ Երեւանին կանգնեցնելով 2020-2023թթ.իրադարձությունների արդյունքում, մեղմ ասած, թույլ պաշտպանված երկիր ներխուժելու սպառնալիքի փաստի առաջ։ Азербайджан ускоренно прокладывает новую железную дорогу в Зангезур — ВИДЕО (caliber.az) Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի կարծիքով՝ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մակարդակով Արաքսի ափից ռուս սահմանպահներին արտաքսելու վարչապետի եւ նրա արեւմտյան գործընկերների նախաձեռնությունը համեմատելի է միայն Փաշինյանի՝»Արցախի կարգավիճակի սպասումների նշաձողն իջեցնելու» նախաձեռնությանը, ինչը հանգեցրեց հայկական երկրորդ պետականության կազմալուծմանը՝ Հայաստանը դնելով նոր պատերազմի եզրին։ Ընդ որում, իշխանամետ քարոզչությունը, որը «ռուսներից» ծեփում է Հայաստանի դարավոր «թշնամիներ», «եվրոպական ժողովուրդների համերաշխ ընտանիքում» ինտենսիվորեն հեռարձակելու է «լուսավոր ապագայի» մասին՝ դոնդող գետերով եւ կաթնային ափերով։ Եվ արդեն միջնաժամկետ հեռանկարում փոփոխված Սահմանադրությամբ «Չորրորդ Հանրապետությունը» դե ֆակտո կանցնի վերածնվող Օսմանյան կայսրության վասալի կարգավիճակին, այն դեպքում, երբ ինքը՝ Փաշինյանը, մշտական տեղ կտեղափոխվի Լոնդոն՝ իր իսկական տերերի մոտ։ Իսկ մինչ այդ օգոստոսի վերջին արտերկրում հայ դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ նա նրանց զգուշացրել էր ինչ-որ «ոչ ստանդարտ լուծումների» մասին՝ կոչ անելով անհապաղ հրաժարական տալ «նոր Հայաստանի» արտաքին քաղաքականության հետ չհամաձայնողներին։
Հ.Գ. «Ռուսաստանը հավատարիմ է Զանգզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին համաձայնագրերին, եւ Մոսկվայի քաղաքականությունն այս առումով ամենեւին չի փոխվել», – Սանկտ Պետերբուրգում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիյանի հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Բացի այդ, Մոսկվան պաշտպանում է Պարսից ծոցի երեք կղզիների պատկանելիությունը Իրանին, որոնց վերաբերյալ նախկինում նույնպես թյուրիմացություններ են առաջացել: Россия – Иран: насколько глубоки разногласия? (vpoanalytics.com)
Տիգրան Բաղրամյան
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի