«Փաշինյանի կապրիզների այս դրսևորումը ՀՀ-ում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է». «Նոր ուժ» կուսակցություն

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Նոր ուժ» կուսակցության վարչության հայտարարությւոնը. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։ Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսևորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։ Այն սպասարկում է Փաշինյանի ու իր թիմի շահերը և պայմանավորված է միայն ՔՊ իշխանության ամրապնդման «անհրաժեշտությամբ»։
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ և միջամտել բացառապես եկեղեցու նվիրապետությանը վերաբերող հարցերին։ Այս երկիրը և այս ժողովուրդն ուզում է բարեկեցություն, անվտանգության երաշխիքներ ու օրենքի գերակայություն, իսկ սաղմոս մենք ինքներս կարող ենք կարդալ՝ առանց ժամկետի ավարտին գտնվող իշխանության թելադրած ծամածռությունների։
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։