Փաշինյանի հորդորը Ալիևին

TRIPP ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է ՀՀ տարածքով՝ ԱՄՆ-ՀՀ երկկողմ ձևաչափով համաձայնմեցված բիզնես մոդելով։ Բաղկացած լինելով մի քանի տասնյակ կմ տարբեր ենթակառուցվածքներից, այն տարածաշրջանային և գլոբալ նշանակություն և ազդեցություն է ունենալու։ Նման հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը՝ ՄԱԿ-իր ելությում խոսելով վաշինգտոնյան պայմանավորրվածություններից։

Փաշինյանը պատասխանել է նաև Ալիևի խոսույթներին․

«Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաղթղերում երբեք չի եղել։

Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։

Ադրբեջանցի գործընկերոջս հորդորում եմ կենտրոնանալ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ իրականություն դարձնելու վրա, հայտարարել է Փաշինյանը

Դա մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից»,-նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Իլհամ Ալիևի հետ առաջադրել է Դոնալդ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին, որովհետև կարծում է, որ Թրամփը հավատարիմ է խաղաղության գաղափարին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։