ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանը նշել է, որ ամբողջ նիստի ընթացքում տղայի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխաննի։
Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանն էլ հավելել է՝ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էին, բավարար էին, որ կալանքի այս միջնորդությունը առհասարակ չլիներ։ Նրա կարծիքով՝ իրավապահ համակարգն իրականում լրիվ այլ վարույթ պետք է նախաձեռներ՝ հոգևոր ծեսի խոչընդոտման հետ կապված։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։





