Search
Close this search box.

Փաշինյանի հեծանվային արշավներին Բաքուն սպառնում է պատասխանել բլից-կրիգով

Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը նշել է, թե իբր «մի շարք օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների փորձերը՝ օգտագործելու Հայաստանի տարածքը նոր սպառնալիքներ ստեղծելու համար, միայն ուժեղացնում են տարածաշրջանում առանց այն էլ բարդ իրավիճակը»։
Նա սպառնացել է, թե Բաքուն կարող է Երևանին «ստիպել» ստորագրել խաղաղության համաձայնագիրը, սակայն «մեծահոգաբար» ուզում է փոխվստահության մթնոլորտ։

Փաշինյանի հեծանվային արշավներին Բաքուն սպառնում է պատասխանել բլից-կրիգով։ ՔՊ-ի քարոզած խաղաղության խաչմերուկին Ադրբեջանում չեն հավատում՝նրանք զինվում են և շարունակում են սպառնալիքներ հնչեցնել ՀՀ-ի ու հայ ազգին հասցեին։
ՔՊ-ն ռիսկ չունի արձագանքելու Ալիևին։ Քանի դեռ Երևանում անողնաշար իշխանություններ են՝Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշելու և սպառնա օկուպացնել Սյունիքը։
Ուսուբովի մեսիջը կայանում է նրան, որ եթե Փաշինյանը հրաժարվի կատարել Բաքվի բոլոր պահանջները, որոնք ունեն սկիզբ և չունեն վերջ՝Ադրբեջանը բլից-կրիգով գրավելու է Սյունիքն ու զենքի ուժով բացի Զանգեզուրի միջանցքն ու անգամ գրավի Սևանա լճի արևելյան ափը։

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Եթե Ալիևն իրոք ցանկանար խաղաղություն, ապա կփոխեր հայատյաց հռետորաբանությունը և չէր շարունակի ակտիվորեն զինվել։
Հարավային Կովկասում ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսվել, իսկ Փաշինյանը դրան պատասխանելու է հեծանիվային արշավով։

ՔՊ-ի զենքը՝հեծանիվն է, այս իշխանությունների պատճառով Ադրբեջանը ծաղրում է ՀՀ-ին՝չստանալով հակադարձում Երևանից։
ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ՀՀ-ին չեն տանում դեպի խաղաղություն, այլ ՀՀ են բերում նոր, ավելի աղետալի պատերազմ։

Արցախը հանձնած թիմն ոչինչ չի անում բանակը հզորացնելու ու Սյունիքն ամրապնդելու համար։ ՔՊ-ն զբաղված է հարստանալով ու 2026թ․-ին ամեն գնով վերարտադրվելու օպերացիայով։
Fronttv.am