Search
Close this search box.

Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում ՀՀ վարչապետը ՀԱՊԿ-ին սպառնալիք էր համարել մեր երկրի անվտանգությանն ու ինքնիշխանության համար:

«Ինձ թվում է, որ հայտարարությունները հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում են ՀԱՊԿ-ում,-ասել է Զախարովան։

«Եթե Հայաստանը մնա ՀԱՊԿ-ում, նշանակում է սրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից: Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»,-հայտարարեց նա:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության համար։