«Փաշինյանի համար Մայր Աթոռը սրբություն չէ, այլ քաղաքական լուրջ մրցակից»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ն Հայաստանի հարյուրավոր խնդիրները թողած թիրախ է դարձրել Մայր Աթոռը։ Նրանք հասկանում են, որ Մայր Աթոռը ցանկացած պահի կարող է հայ ազգին ոտքի հանել և Բաքվի շահերը սպասարկող և ադրբեջանական բենզինը գովերգող խմբակին ուղարկել տներով։ Փաշինյանի համար Մայր Աթոռը սրբություն չէ՝ այլ լուրջ քաղաքական մրցակից, իսկ դրսից նրան SMS է եկել՝ քանդել Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես ժամանակին SMS էր եկել հանձնել Արցախը։
ՔՊ-ն Արցախի հարյուրավոր վանքեր և եկեղեցիներ հանձնեց իրենց դաշնակից Ալիևին՝ բա մի օր ձայն հանեք, ասեք՝ Ալիև, մի քանդի այդ վանքերը, արցախցիների տները, գերեզմանները, զինվորական պանթեոնները, իհարկե, Նիկոլի ու թիմի դուխը չի հերիքի դա անել։ Ալիևը կբարկանա՝ սահմաններին կկրակի, ադրբեջանական բենզին չի ուղարկի և ՔՊ-ի կեղծ խաղաղության նախընտրական փուչիկը կպայթի։ ՔՊ-ն պետք է հեռացվի՝ հակառակ պարագայում ՀՀ-ն կրկնելու է Արցախի ճակատագիրը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։