«Փաշինյանի գրառումը բոլոր հարցերի պատասխանները տալիս է». Անդրեասյանը՝ Վեհափառի դեմ արշավի մասին

Ես կարծում եմ, որ վարչապետի գրառումը ձեր բոլոր հարցերի պատասխանները պարունակում է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը գրառմանը, ոով առաջարկում է եկեղեցու հավատավոր հետեւորդներին ստեղծել համակարգող խումբ՝ Մայր Աթոռի վեհարանը Գարեգին Բ կաթողիկոսից ազատելու նպատակով։

«Դուք հարցնում ք՝ ինչպես, ինչ չափանիշներով են ընտրվելու համակարգող խմբի անդամները, ես էլ ասում եմ՝ այն գրառումը, որը արված է, պարունակում է տեղեկատվություն թե չափանիշների, թե ընտրության մեխանիզմի մասին, ավելացնելու ոչինչ չունեմ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյան ասում է՝ Աստծո օգնությամբ ենք նաև կաթողիկոսի ընտրություն անելու, ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ ձևով է լինելու այդ ընտրությունը, Անդրեասյանն ասաց. «Դուք եկեղեցու հետևորդ եք, ձեզ պիտի բացատրե՞լ Աստծո օգնությունը ինչ է նշանակում։ Ես կարծում եմ՝ եթե դուք եկեղեցու հետևորդ եք, այդ հարցը պիտի չտաք։ Կարծում եմ՝ հավատացյալ մարդու համար «Աստծո օգնություն» բառերը շատ հասկանալի են»։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ եղեղեցի–իշխանություն այս լարված հարաբերությունները քաղաքացիական պատերազմի վտանգ կարող են իրենց մեջ պարունակե, Անդրեասյաննը նշեց. «Ես կարծում եմ՝ ովքեր նման կոչեր են անում, մեր հանրությանը շատ վատ են ճանաչում։ Ես սոցիոլոգ եմ և դա նաև իմ մասնագիտությունն է, և ես վստահ եմ, որ մեր հասարակությունը ունի համերաշխության շատ ամուր առանցք։ Ես վստահ եմ, որ մեր հասարակությունը, անցնելով ամենատարբեր փորձությունների միջով, ունի բավարար խելք և իմաստություն, տարբեր մարտահրավերներից և դժվարություններից դուրս գալու համար։ Նան թերահավատություն և անվստահություն չունեմ իմ ժողովրդի նկատմամբ։ Սա ասում եմ նաև մասնագիտորեն»։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։