Փաշինյանի ֆեյք աջակիցները. Փաստ

Past.am-ը գրում է. Մեր ձեռքի տակ է հայտնվել կադրեր, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ-քարտեզը։

Հայկ Կոնջորյանը շեֆին իբր լավություն է ուզում արած լինի՝ հաճոյանալով Փաշինյանին ու կարգադրելով իր վարորդին ձևանալ հասարակ քաղաքացի` հասարակական տրանսպորտում, հանդես գալով պատահական ուղևորի դերում։

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից համընդհանուր մերժումն ու վատ վերաբերմունքը, ըստ երևույթին, ստիպել են, որ իշխանականները անցնեն կեղծ աջակիցների բեմադրության։

Առավոտյան էլ Հրապարակը գրել էր, որ Փաշինյանի թիկնազորը Շենգավիթում ամենագնացներով տատիներ էր բերում հանդիպման վայրեր՝ նրան համբուրելու և աջակցության ֆեյք տեսարաններ բեմադրելու համար։

Ստացվում է՝ իրական աջակցություն գոյություն չունի, և այն սկսում են բեմադրել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։