Փաշինյանի դիրքորոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի՝ խաղաղության նկատմամբ հանձնառության վերաբերյալ․ Ադրբեջանի ԱԳՆ

«ՀՀ վարչապետի կողմից այսօր հնչեցված դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս «Հայաստանի անպատրաստակամությունը» փոփոխություններ մտցնել իր Սահմանադրությունում՝ տարածքային պահանջներին անդրադառնալու և խաղաղության գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում Հայաստանի՝ խաղաղության նկատմամբ հանձնառության վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Նաև հարցեր են առաջացում, թե ինչու է Հայաստանը, անտեսելով Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը, ամեն կերպ դա կապում խաղաղության պայմանագրի հետ՝ փորձելով պահպանել այս հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Հակամարտության կարգավորման հետ կապված, որը Մինսկի խմբի գործունեության շրջանակն է, Ադրբեջանն իրավացիորեն պահանջել է այս խմբի լուծարումը։ Այս քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։