Փաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. Factor. am

Շուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։

Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։ Միաժամանակ, Փաշինյանի ղեկավարած ուժից խուսափել են գների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել՝ հետևյալ հիմնավորմամբ.

«Այս պահին չենք կարող նշել, թե որքան կարժենա կրծքանշանների ընդհանուր պատվերի արժեքը։ Ըստ մատակարարող ընկերության՝ արժեքը կախված է լինելու պատվերի քանակից, որը դեռ չենք հայտնել։ Մինչ այս պահը պատվիրվել է 2000 կրծքանշան։ Թիվը բնականաբար մեծանալու է»։

Կրծքանշանները ՔՊԿ-ին մատակարարում է «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը՝ պայմանագրի շրջանակներում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը պատկանում է Աշոտ Առաքելյանին։ 130 մլն 569 հազար 600 դրամի շրջանակներում այս ընկերությունը կազմակերպել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։

Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն։  Նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։ Հանձնաժողովին դիմել էր «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34%, 33% և 33% բաժնեմասերով: 2013-ի փետրվարին Աշոտ Առաքելյանը ստեղծել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն և «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Հանձնաժողովն էլ որոշել էր տուգանել Առաքելյանի ընկերությանը։ Այժմ, ըստ ռեգիստրի, «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ն ամբողջությամբ պատկանում է Աշոտ Առաքելյանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։